Լրահոս
Տնտեսական
17:12
19.11.25
1 059

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 19-ին, կազմել է 381.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.32 դրամ (նվազել  է 1.12  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.72  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383-384 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439 դրամով, վաճառվում է 443–450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.69 դրամով, վաճառվում է 4.74-4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:

Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.73 դրամով: