Լրահոս
Քաղաքական
10:17
31.08.22
87

Թափառող կենդանիները չեն վնասազերծվում. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր հերթական մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է հայտարարություն և, որպես ձեռքբերում, բերել մի փաստ, որն այնքան էլ իրականությանը մոտ չէ: Այդ ժամանակ նա մասնավորապես նշել էր. «Երևանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր. թափառող շների թեման առ այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ, և շարունակվում են նրանց վերաբերյալ ահազանգերը: Նախ՝ նրանք ողջ գիշեր խանգարում են բնակիչների անդորրը, բացի այդ, չեն դադարում նրանց կողմից երեխաներին կծելու դեպքերը: Միայն երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք:

Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք արձանագրված են, և մարդիկ դիմել են բուժհաստատություններ:
Նիստում ևս արձանագրվեց, որ թվերն իրականում ավելի շատ են: Ստացվում է՝ թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը ստեծվել է, աշխատանքները կատարվել են, սակայն, ինչպես միշտ, ոչ արդյունավետ: Եվ ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին»: