Լրահոս
Հասարակական
14:34
25.07.25
1 615

Սյունիքում մահացած զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է

Img default alt hy

Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ 24News-ի տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ զինվորն ինքն իրեն է կրակել:

Այսօր առավոտյան ՔԿ-ն հաստատեց տեղեկությունը, հայտնելով, որ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Վարույթն հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: