Լրահոս
Քաղաքական
22:20
30.09.22
83

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը ՀՀ ԱԳ նախարարին հանձնել է արտոնագիրը

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին այսօր հյուպատոսական արտոնագիրը հանձնել է Արարատ Միրզոյանին և նախարարից ստացել հյուպատոսին ճանաչող փաստաթուղթը՝ էկզեկվատուրան: 

Կապանում իրանական հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է համարում Հայաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ այն վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը խորացնելու, նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: