Լրահոս
Հասարակական
13:18
25.07.25
154

Սյունիքում հայ սահմանապահի մահվան պաշտոնական վարկածը

Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել Սյունիքում։ Քննչական կոմիտեն հաստատել է կեսգիշերից լրատվական կայքերում տարածված ողբերգական լուրը: Կոմիտեն հայտնում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ «Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- «Հայլուրին» հայտնել է քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

Կեսգիշերից առաջ էր 24News-ը գրել ողբերգական դեպքի մասին: Ըստ լրատվականի տեղեկությունների՝ Դավիթ Բեկ գյուղում է մահացել զինծառայողը՝ համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով: 24News-ի տեղեկությամբ զինծառայողը կյանքին վերջ է տվել՝ ինքն իրեն կրակելով: