Լրահոս
Արցախ
00:03
31.08.22
90

Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով

Արցախի հանրապետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը Բերձորով դադարեցված է:

Ժամը 20-ից երթևեկությունն իրականացվում է նոր ճանապարհով: Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, անցնում Հին շեն և Մեծ շեն գյուղերով, Հագարի գետի կամրջից՝ 4 ամբողջ 7 տասնորդական կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհով միանում՝ Աղավնո-Գորիս մայրուղուն: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և հսկում են երթևեկության անվտանգությունը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։