Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:42
13.07.22
134

Ստամբուլում կստեղծվի հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն

Img default alt hy

Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու մասին, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ընդունող երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Դրական և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման արդյունքում համաձայնեցվել են հիմնական տեխնիկական հարցերը, ինչպիսիք են համակարգող կենտրոնի ստեղծումը, որտեղ ներկա կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչները, համատեղ հսկողություն նավահանգստից ելքի վրա և ժամանման կետերում՝ ապահովելով անցումային երթուղիների նավարկության անվտանգությունը: Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են լուծել այդ խնդիրը»,- նշել է նա։