Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:07
13.07.22
170

Ստամբուլում բանակցություններ են սկսվել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ

Img default alt hy

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում սկսվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի բանակցությունները Ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ 

Իշխանությունները հրաժարվել են բացահայտել հանդիպման վայրը, այն ընթանում է փակ դռների հետևում։

Աղբյուրը գործակալությանը հայտնել է՝ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար ապահովագրական, լոգիստիկ և բանկային ոլորտներում պատժամիջոցների առկայությունը: