Լրահոս
Տարածաշրջան
21:15
13.07.22
103

Ստամբուլում ավարտվել են «հացահատիկի միջանցքի» շուրջ բանակցությունները

Img default alt hy

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։

Բանակցություններն անցկացվել են ռազմական օբյեկտներից մեկում՝ մամուլի համար փակ դռների հետևում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ  Ստամբուլում քառակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ ՊՆ-ն առաջարկներ է ներկայացրել Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։