Լրահոս
Քաղաքական
17:13
15.07.22
165

Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Կապիտուլյանտի իշխանությունը հերթական անգամ բերեց մահվան: Մարդիկ հազարներով զոհվել են պատերազմում, սպանվել են, գնդակահարվել են, ինքնասպանության են գնացել, վրաերթի են ենթարկվել, մահանում են դատարանի դահլիճում։ Այս մասին գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա:

Երբ 2016թ. «Հաց Բերողը»-ը մահացավ, կամ ընդդիմության ցուցարարը մահացավ վրանում, սորոսա-նիկոլական խունտան, իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, անընդհատ թմբկահարում էր այդ ողբերգական մահը:

Հիմա երբ սրանք դարձել են անհաշվելի թվով մահաբեր իշխանություն` լռում ու ծածկադմփոց են անում իրենց ուղակի կամ անուղակի պատճառով մահվան դեպքերը:

Աստված լույսերի մեջ պահի բոլորի հոգիները: Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին»: