Լրահոս
Հասարակական
18:07
15.07.22
150

Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ 

Դանակահարության վայրից բավական հեռավորության քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։  

Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։