Լրահոս
Իրավական
23:10
29.08.22
108

Սպանության մեղադրանքով 1999-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսային անցակետում

Img default alt hy

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ: