Լրահոս
Հասարակական
19:51
16.06.22
449

Սոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար․ սոխի օգտակարության մասին

Img default alt hy

Սոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ և ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ: Սոխը կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաև շնչարգելությունը և բրոնխիտները: Սոխը լավ ազդեցություն ունի նաև թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի և, նույնիսկ, թոքախտի դեմ:

Սոխն օգտագործվում է որպես խորխաբեր: Այն նաև օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են օգտագործում իրենց օրական ռացիոնում սոխ, ավելի հազվադեպ են ուռուցքներ ունենում: Իսկ մարսողության համակարգում ուռուցքներ նրանց մոտ գրեթե  չեն հանդիպում:

Սոխը լավ է նաև սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ և ճնշումը, մաքրում է արյունը և առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը:

Ինչպես և բոլոր (նույնիսկ բնական) դեղամիջոցները, սոխը չի կարելի չափից ավելի շատ ուտել, քանի որ դրա չարաշահումը կարող է ձեր ստամոքսին ամենևին դուր չգալ…

Կարմիր սոխի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հայտնում են չինացի հետազոտողները

Գիտնականները լաբորատոր մկների վրա փորձ էին անցկացրել, որի ժամանակ մկները խոլեստերինով հարուստ սննդակարգ էին պահպանում: Գիտնականները կրծողների կերակրի մեջ նաև կարմիր սոխ էին ներառել: Յոթ շաբաթ անց մասնագետները չափել էին կրծողների արյան մեջ առկա խոլեստերինի մակարդակը: Փորձարկումից պարզ էր դարձել, որ կարմիր սոխի օգտագործման հետևանքով վատ խոլեստերինի մակարդակը, որը նպաստում է սրտային կաթվածների և ինսուլտների առաջացմանը, գրեթե 20%-ով նվազում է: Մինչդեռ լավ խոլեստերինի մակարդակի նվազեցում չէր նկատվել, ինչը շատ լավ է, քանզի այն պաշտպանում է սիրտը:

Փորձագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ սպիտակ սոխի փոխարեն հնարավորինս շատ օգտագործել կարմիր սոխ: