Լրահոս
Աշխարհ
23:46
23.07.25
194

Սովից ուշաթափվում են մարդիկ Գազայում. սարսափելի աղետի առաջ անզոր են ՄԱԿ-ն ու աշխարհը

Մերձավոր Արևելքի խնդիրներով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուղևորվում է Գազա։ Այս մասին հաղորդել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ Ուիթքոֆի այցը հակամարտության գոտի «կնպաստի հրադադարի հաստատմանը և մարդասիրական միջանցքի բացմանը»։ Ուիթքոֆի այցը Գազա տեղի է ունենալու այն պայմաններում, որ վերջին երեք օրում Գազայում 21 երեխա է սովամահ եղել, իսկ պարենի գներն աճել են 40 անգամ: