Լրահոս
Միջազգային
22:47
14.07.22
143

«Սովի դեմ պայքարելու հույս». ռուս-ուկրաինական նախնական համաձայնություն՝ Թուրքիայում

Ռուսաստանն ու Ուկրաինան հացահատիկը արտահանելու համար ապահով միջանցք տրամադրելու մասին համաձայնագիր կստորագրեն հաջորդ շաբաթ: Երեկ Ստամբուլում ՄԱԿ-ի և թուրք պատվիրակների հետ պայմանավորվել են ցորենի արտահանումը համակարգող կենտրոն ստեղծել:

Վերջին անգամ Կիևն ու Մոսկվան բանակցությունների սեղանի շուրջ էին նստել մարտին, հանդիպումը կրկին Թուրքիայում էր, որը, ըստ էության, փակուղում էր հայտնվել: Կհաջողվի՞ արդյոք Մոսկվային և Կիևին պայմանավորվել այս անգամ, մանավանդ որ մարտերը Դոնբասի համար շարունակվում են:

Գորլովկայում ուկրաինական զինուժի հրետակոծության հետևանքով 2 բնակիչ է զոհվել: