Լրահոս
Հասարակական
19:15
11.11.25
204

Սուրեն Անտոնյանի լիազորությունները չվերականգնվեցին․ Pastinfo

Img default alt hy

ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվել են երկու տարի առաջ, սակայն նույն ԲԴԽ-ի կողմից Սուրեն Անտոնյանի իրավունքները խախտելու վերաբերյալ ՄԻԵԴ վճռի հիմքով լիազորությունները չվերականգնվեցին։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակել է ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորի վերաբերյալ վերաբացված գործով որոշումը՝ կրկին որոշելով բավարարել ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և դադարեցնել դատավորի լիազորությունները։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը։

Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ հունվարի 26-ին՝ 2015թ․ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ իբրև թույլ տրված ենթադրյալ խախտման համար։ Հատկանշական է, որ ԲԴԽ-ում հենց գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։

Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել է դատավորի դիմումը՝ արձանագրելով, որ  Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդության քննությանը Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել՝ կանխակալ լինելու պատճառով, ուստի, նրա մասնակցությունը գործի քննությանը ՄԻԵԴ-ը գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։

Մասնավորապես, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի սերտ ընկերական հարաբերությունները և նրանց տնտեսական շահը՝ Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի համատեղ տնտեսական կապը ողջամտորեն կարող էին կասկածներ առաջացնել՝ Անդրեասյանի անկողմնակալության վերաբերյալ, որոնք չեն փարատվել, հետևաբար, ԲԴԽ-ն պետք է պատշաճ կարգով քննության առներ բացարկի միջնորդությունը։ Բացի այդ, ՄԻԵԴ-ը նկատել է, որ ԲԴԽ-ն ուշադրություն է դարձրել միայն տնտեսական շահի համատեքստում՝ անտեսելով Մինասյանի և Անդրեասյանի մոտ անձնական հարաբերությունները, որը կարող էր ազդեցություն ունենալ որոշումների կայացմանը։ Անդրեասյանի մասնակցությունը ԵԴ-ն գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։ 

ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը վերաբացվել է ԲԴԽ-ում։