Լրահոս
Սպորտ
21:57
20.11.24
270

Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 60 կգ քաշային կարգում  Սուրեն Աղաջանյանը դարձել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության չեմպիոն։

«60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն»,- նշված է հաղորդագրությունում: