Լրահոս
Աշխարհ
11:00
14.09.22
76

Սուդանում անձրևների սեզոնի սկզբից ջրհեղեղների հետևանքով 129 մարդ է մահացել

Img default alt hy

Սուդանում ջրհեղեղները խլել են 129 մարդու կյանք, զոհերի թիվը հասել է 120-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական պաշտպանության ազգային խորհուրդը։

Հորդառատ անձրևների սեզոնը Սուդանում գրեթե ամեն տարի սկսվում է հունիսին և տևում մինչև հոկտեմբեր:

«Սեզոնի սկզբից ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 129-ի, վիրավորվել է 120 մարդ, ավերվել է ավելի քան 15 000 տուն»,- «News.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի սկզբին քաղաքացիական պաշտպանության ուժերը հաղորդել են 112 զոհի և 115 տուժածի մասին: