Լրահոս
Իրավական
21:45
15.06.22
152

Սորոսի գործունեության կասեցման պահանջով գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին

Img default alt hy

«168․am»-ը գրում է․

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Փաստաբանը պարզել է, որ այն անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն է, որը շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր «ամպագոռգոռ» գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, ըստ նրա՝ դրանց հետ ոչ մի կապ չունեն:

«Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- այսօրվա ասուլիսում հայտարարել էր Տիգրան Աթանեսյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ այս աղմկահարույց գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին»։