Լրահոս
Տարածաշրջան
16:11
11.07.22
768

Սոչիում գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղը մեքենաներ է քշել ծով․ ՏԵՍԱՆՅՈԻԹ

Img default alt hy

«Известия» պարբերականը հայտնում է, որ Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։ 

Հեղեղվել են բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։

Նախօրեին Սոչիին փոթորիկ էր հարվածել։ Հեղեղները սելավներ են առաջացրել, տասնյակ շենքեր հեղեղվել են։ Ջրհեղեղն առնվազն 2 մեքենա՝ 8 մարդկանցով, քշել-տարել է ծով։ Նրանցից 1 մարդ փրկվել է։ Մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։