Լրահոս
Աշխարհ
21:20
04.01.26
238

Սոչիում 3-4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Սոչիի Լազարևսկոյե և Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Ըստ Պրոշունինի, Լազարևսկոյե շրջանի բնակիչները սեյսմիկ ակտիվությունը զգացել են Մոսկվայի ժամանակով մոտ 13:00-ին։ Միասնական դիսպետչերական ծառայությունը զանգեր է ստացել նաև Մագրիի և Լոոյի բնակիչներից։