Լրահոս
Քաղաքական
20:15
13.11.25
161

Սկանդալային հայտարարություն և բարձր լարում՝ ՀԾԿՀ-ում.ՀԷՑ-ին զրկում են լիցենզիայից, որ թուրքերին տա՞ն

Անկախ փորձագետների գնահատմամբ՝ այսօր սկսվել է ՀԷՑ-ի շուրջ Փաշինյանի քաղաքական արկածախնդրության վերջին արարը:  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը՝ չնայած ՀԷՑ-ի սեփականատերերը պնդում են՝ լիցենզիայի դադարեցումը առանց  խախտման որևէ  փաստարկի բացահայտ ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ, որ անխուսափելիորեն բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: