Լրահոս
Քաղաքական
22:10
14.07.22
128

Սկանդալ. պետությունն ավելի քան մեկ ամիս թաքցրել է, որ ադրբեջանցիները առևանգել են Խաչիկի բնակչին

Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանը բացառիկ մանրամասներ է պատմել «Հայլուրին», թե ինչպես են ադրբեջանցիները իրեն առևանգել ու 10 օր պահել գերության մեջ: Տղամարդը հայտնել է, որ կանաչի հավաքելու է գնացել, երբ երեք ադրբեջանցի հանկարծ հայտնվել են իր առաջ, բռնել-տարել Նախիջևանի ուղղությամբ: Աշոտն ասել է, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես սովորաբար վարվում է թշնամին թշնամու հետ:

Խաչիկցիները իրենց համագյուղացու անհետացման մասին իմացել են գերի ընկնելու հաջորդ օրը, երբ բարեկամները նրան տանը չեն գտել: Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած առևանգման այս պատմությունը բացահայտել է «Հրապարակ» թերթը՝ իր այսօրվա հրապարակմամբ: Եվ միայն դրանից հետո է Քննչական կոմիտեն հայտնել, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել հունիսի 16-ին: