Լրահոս
Քաղաքական
19:35
18.11.25
115

Սիրտս պայթում է անճարությունից. Բաքվում տանջամահ են անում Վիգեն Էուլջեքջյանին

44-օրյա պատերազմից հետո գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, բայց ադրբեջանցիները ոչ սայլակ են տալիս, ոչ էլ թողնում են խմել բժշկի նշանակած դեղերը: Բաքվի բանտից 45 օր ընտանիքի հետ կապ չհաստատած Վիգենը երկու օր առաջ է վերջապես հեռախոսով կարճ խոսել կնոջ ու երեխաների հետ: