Լրահոս
Միջազգային
12:50
04.09.22
146

Սիրիայում ԶՈւ ուղղաթիռ է կործանվել

Img default alt hy

Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ամբողջ անձնակազմը զոհվել է։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նախնական տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։

«Համայից հյուսիս-արևելք կատարելով ուսումնական թռիչք՝ Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Անձնակազմը զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։