Լրահոս
Առողջապահական
19:00
30.09.22
103

Սիրիայում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում

Img default alt hy

Սիրիայում խոլերայի բռնկումն առկա Է 10 նահանգներում և տարածվում Է երկրում. իրադրությունն անհանգստություն Է առաջացնում և հաստատվել Է հիվանդության 426 դեպք, 33 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի խոլերայի և համաճարակային փորլուծի հիվանդությունների հարցերով խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոզան:

«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել Է 33 մարդ և հաստատվել Է հիվանդության 426 դեպք: Իրադրությունը տուժած մուխավազներում զարգանում Է տագնապալի տեմպերով և տարածվում Է նորերում»,-սեպտեմբերի 30-ին նա ասել Է ՄԱԿ-ի ճեպազրույցում, որն անցկացվել Է Ժնևում:

Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել Է, որ հիվանդների մահվան դեպքերի մեծ մասը կապված Է եղել այն բանի հետ, որ նրանք չափազանց ուշ են դիմել բուժհաստատություններին կամ տառապել են քրոնիկ հիվանդություններից: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Հալեպի նահանգում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կեղտաջրերում և սառցի արտադրության գործարանում, որն անմիջապես փակել են: Հրատարակությունների տվյալներով, բռնկման պատճառը կարող Է լինել Եփրատ գետից ջրառքը: Խոլերայի այս բռնկումն առաջինն Է երկար տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: