Լրահոս
Աշխարհ
17:25
11.07.22
137

Սինձո Աբեին հողին կհանձնեն. նրա սպանության համար «պատասխանատու է ամբողջ ոստիկանական համակարգը»

Այսօր հողին կհանձնեն Սինձո Աբեին: Ճապոնիայի 68-ամյա նախկին վարչապետը հուլիսի 8-ին էր սպանվել: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Սինձո Աբեի անվտանգությունը պատշաճ ապահովված չի եղել:

Նրա խոսքով՝ սպանության համար պատասխանատու է ամբողջ ոստիկանական համակարգը: Հրաձիգին արդեն պաշտոնական մեղադրանք է առաջադրվել. նա խոստովանել է մեղքը: