Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
12.09.22
63

Սի Ծինպինը կմասնակցի ՇՀԿ-ի գագաթնաժողովին

Img default alt hy

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 14 – 16-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև պետական այցերով կլինի Ղազախստանում և Ուզբեկստանում: Այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:

«Սեպտեմբերի 14-ից մինչև 16-ն ընկած ժամանակամիջոցում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կմասնակցի Սամարղանդում ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների 22-րդ նիստին, ինչպես նաև Ղազախստանի նախագահ (Քասիմ Ժոմարտ) Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ (Շավքաթ) Միրզիյոևի հրավերով կլինի (այդ երկրներում) պետական այցերով»,- ասված Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթում:

Դա կլինի Սի Ծինպինի առաջին արտասահմանյան ուղևորությունը համավարակի սկզբից ի վեր: Հուլիսի 1-ին նա այցելել Է Հոնկոնգ՝ նախկին բրիտանական անկլավը Չինաստանի իրավասությանն անցնելու 25-ամյակի առթիվ: ՉԺՀ-ի նախագահի վերջին արտասահմանյան ուևորությունը կայացել Է 2020 թվականի հունվարին, երբ նա պաշտոնական այց Է կատարել Մյանմա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը