Լրահոս
Սպորտ
13:30
03.07.22
169

Շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Արարատ»-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին հանդիպումը

Img default alt hy

«Շկենդիա»-«Արարատ» հանդիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները: Այս մասին հայտնել է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Լուկաս Ֆադրիխը, եզրերում նրան կօգնեն Յոնաս Էրնին և Սլադան Յոսիպովիչը: Չորրորդ պաշտոնյան է Ստեֆան Հորիսբերգերը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիա»-«Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 22:00-ին, Սկոպյեում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: