Լրահոս
Հայաստան
16:55
15.07.22
168

Շտապօգնության հասնելու ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացած էր. Թագուհի Ստեփանյան

Img default alt hy

Շտապօգնության մեքենան պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին օգնություն ցուցաբերելու համար Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոնի» նստավայր է հասել կանչից 9 րոպե անց։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Արմեն Գրիգորյանը կարելի է ասել արդեն մահացած էր, բայց վերակենդանացման բոլոր միջոցառումներն իրականացվել են, սակայն ապարդյուն։ Մինչև չանցկացվի դատաբժշկական փորձաքննությունը, չենք կարող ասել, թե ինչից է մահը վրա հասել»,- նշեց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15- ին, դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը և ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: