Լրահոս
Տնտեսական
15:40
12.09.22
96

Շուրջ 25 մլն զբոսաշրջիկներ են ամռանը հանգստացել Ռուսաստանի տարածաշրջաններում

Img default alt hy

Ռուսաստանի տարածաշրջաններում հուլիսից մինչև օգոստոս ընկած ժամանակաշրջանում հանգստացող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել Է 25 միլիոն. դա ավելի շատ Է, քան 2021 թվականին և 2019 թվականի համավարակից առաջ Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտնել Է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան:

«Մայիս ամսից մինչև օգոստոս երկրում հանգստացել Է շուրջ 25 միլիոն մարդ, ինչը գերազանցել Է անցյալ տարվա և համավարակից առաջ արձանագրված ցուցանիշները: Ղրիմում հանգիստն անցկացնելու պահանջարկի անկումը 19 տոկոս Է՝ 2021 թվականի համեմատությամբ, իսկ Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշները նույնիսկ անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել են մի քանի տոկոսով»,-նա գրել Է իր Telegram-ալիքում:

«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հավելել Է, որ Էքսկուրսիոն քաղաքային ուղևորությունների համար ուղղություններում առաջատարներն են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան և Մոսկվայի մարզը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Զոլոտոյե կոլցոյի և Ռուսկի Սևերի պատմական քաղաքները:

«Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի աճել Է հետաքրքրությունը Հյուսիսային Կովկասում հանգստանալու նկատմամբ»,-ընդգծել Է նա: «Ռոստուրիզմ»-ի տեղեկատվության համաձայն, աշնանային շրջագայությունների ուղեգրերի վաճառքն ավելացել Է 2-3 անգամ՝ տուրիստական քեշբեքի ծրագրի շնորհիվ:

Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների թվում զբոսաշրջիկների հետաքրքրության աճով առաջատարն անցած ամռանը եղել Է Դաղստանը: Տուրիստական հոսքն այնտեղ աճել Է ոչ պակաս, քան 30 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: