Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
02.09.22
86

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օքաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Էսսենի բնակիչների հետ քաղաքական գործչի հանդիպման հեռարձակումն իրականացվել է Welt կայքում:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել Է, որ սերտ շփման մեջ Է գտնվում Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը:

«Ես Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում հանդիպել եմ երկար սեղանի շուրջ: Ես շատ անգամ եմ նրա հետ շփվել հեռախոսով: Եվ ես հստակորեն ասում եմ, որ շարունակելու եմ դա անել»,-պատմել Է Շոլցը:

Ավելի վաղ կանցլերն արդեն նշել Է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարևորությունը: Շոլցի խոսքով՝ ուղղակի շփումը կարևոր Է, հատկապես ճգնաժամի ժամանակ, և ինքը հենց այդպես կարող Է Մոսկվային հասցնել Արևմուտքի դիրքորոշումը: Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը «տեսանելի ապագայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: