Լրահոս
10:51
11.07.22
211

Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. մարզպետ

Img default alt hy

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրել է․

«Առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։

Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»։