Լրահոս
11:43
27.06.22
191

Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու hասցրած վնասները

Img default alt hy

Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու վնասները:

Հունիսի 26-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք համայնքներ: Հիմնականում տուժել են Արթիկ համայնքի բնակավայրերը:

ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ քամու պատճառով միայն Հառիճում 5 տանիք է վնասվել, իսկ Նահապետավանում՝ 10: Նահապետավանում քամին քշել տարել է բնակելի տների ու անասնագոմերի տանիքներ, տապալել է էլեկտրասյուներ և ծառեր: