Լրահոս
Միջազգային
15:48
04.07.22
192

Շառլ Միշելը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը

Img default alt hy

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը:

Միշելը նշել է՝ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:

«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է պաշտոնյան: