Լրահոս
Քաղաքական
14:40
30.08.22
145

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ ի՞նչ են քննարկել

Img default alt hy

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին:

«Նախապատրաստական հեռախոսազանգեր նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում վաղը կայանալիք չորրորդ հանդիպման նախօրեին»,- գրել է Միշելը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: