Լրահոս
Հասարակական
16:05
13.06.25
1 657

Սևանում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորելիս պայթել է

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է: 
 
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի: 
 
 Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանում կայանված «Hyundai Elantra», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավոր չեն եղել, քանի որ երբ ավտոմեքենան մտել է լիցքավորման, լիցքավորողը թե՛ վարորդին, թե՛ ուղևորներին ըստ կարգի հրահանգել է, որպեսզի հեռանան ավտոմեքենայի մոտից, ինչը նրանք արել են, հակառակ դեպքում ինչպես Հանրապետությունում գործող մի քանի գազալցակայաններում է լինում, լիցքավորելիս վարորդը փորձում է մնալ ավտոմեքենայի մոտ: Այս դեպքում լիցքավորողը պահպանել է անվտանգության կաննոները, իսկ պայթյունի պատճառը պարզելու համար քննիչի որոշմամբ արդեն նշանակվել է փորձաքննություն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 1 ամիս առաջ նշված գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել: