Լրահոս
Հայաստան
17:34
13.06.22
179

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի՝ այս տարվա 1-ին խմբաքանակը

Img default alt hy

Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 15.577 հատ Ամառային իշխանի և 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցեցին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում:

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։