Լրահոս
Հասարակական
10:49
20.07.25
3 108

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են. քամին նավակը մի քանի կիլոմետր քշել, տարել է, թիերից մեկն էլ՝ կոտրել

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 20-ին, փրկարարներն ու ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ին և 60-ամյա Արև Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։

Անգամ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ոչ միայն իր սև գործն է արել, այլև թիավարելու համար նախատեսված թիերից մեկն է կոտրվել։