Լրահոս
Միջազգային
14:35
01.09.22
67

Սերբիայում ուժի մեջ Է մտել Կոսովոյի հետ վարչական գծի անցման նոր ռեժիմը. Kosovo Online

Img default alt hy

Ուժի մեջ Է մտել Կոսովոյի և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի և Կենտրոնական Սերբիայի միջ վարչական գծի հատման նոր ռեժիմը: Ինչպես սեպտեմբերի 1-ին հայտնել Է Kosovo Online պորտալը, նոր կանոններն սկսել են գործել սեպտեմբերի 1-ի կեսգիշերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբարի 1-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 02:00-ից) կոսովցիները կարող են մուտք գործել Կենտրոնական Սերբիա չճանաչված Կոսովոյի փաստաթղթերով, իսկ սերբերը՝ սերբական փաստաթղթերով՝ Կոսովոյի և Մետոքիայի տարածք:

Պորտալը նշում Է, որ բոլոր վարչական անցումներում տեղակայված են տեղեկացումներ, որոնք պարզաբանում են, որ կոսովյան փաստաթղթերով Կենտրոնական Սերբիա անցման հնարավորությունը «չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում» Բելգրադի կողմից և Սերբիայի իշխանությունների կողմից հրաժարում չԷ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1244 բանաձևի կատարումից: Ավտոհամարանիշերի փոխարինման գործընթացը, որն ավելի վաղ հարուցել Էր սերբերի դժգոհությունը Կոսովոյում և Մետոքիայում, նույնպես մեկնարկել Է սեպտեմբերի 1-ից:

Կոսովոյի իշխանությունները հայտնել են, որ համարանիշերի փոխարինումը կկատարվի 60 օրվա ընթացքում: Օգոստոսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել Է Բելգրադի զիջումների մասին ավտոհամարանիշերի և Կոսովոյում անձնական փաստաթղթերի շուրջ համաձայության հասնելու հարցով: Վուչիչին ընդգծել Է, որ համաձայնություններն ուժ կունենան սոսկ ԵՄ-ի երաշխիքների տրամադրման դեպքում: Նույն օրն ավելի ուշ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել Է, որ ԵՄ-ն Պրիշտինայից ստացել Է երաշխիքներ՝ Կոսովոյի և Կենտրոնական Սերբիայի միջև սերբերի ազատ տեղաշարժման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: