Լրահոս
Հասարակական
23:30
02.09.22
107

Սեպտեմբերի 3-ից հ. 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի

Img default alt hy

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է  քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: