Լրահոս
Աշխարհ
22:00
28.10.25
272

Սաուդյան Արաբիան երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի

Img default alt hy

2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Arab News-ը։

Sky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։

Մարզադաշտը նախատեսված է մինչև 46 հազար երկրպագուների համար և ամբողջությամբ կաշխատի արևային և հողմային էներգիայով։ Շինարարությունը կսկսվի 2027 թվականին և կավարտվի մինչև 2032 թվականը՝ հենց առաջնության մեկնարկից առաջ։