Լրահոս
Հասարակական
22:24
30.12.25
626

Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխեցին տուն

Img default alt hy

Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ուղևորվում է տուն։

Քաղաքացիներն իրենց աջակցությունը Սամվել Կարապետյանին հայտնելու համար, հավաքվել էին ԱԱԾ մեկուսարանի դիմաց։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։