Լրահոս
Իրավական
14:15
17.11.25
170

Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի՞ դատարանի դահլիճից. հիմնավորումներ են ներկայացնում փաստաբանները

Այսօր դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացնելու վերաբերյալ քննությունը։ Կարապետյանի պաշտպանները պնդում են՝ եթե Հայաստանը իրապես ժողովրդավար երկիր է, և օրենքը գործում է, ապա նրանց պաշտպանյալն արդեն այսօր պետք է ազատ արձակվի դատարանի դահլիճից, քանի որ Կարապետյանի կալանավորման միջդատավարական 5-ամսյա ժամկետը վաղուց սպառված է, իշխանազավթման կոչի դրվագով նրան պահելը այլևս իրավական հիմք չունի, իսկ նոր ներկայացված «փողերի լվացման» մեղադրանքը հիմնավոր չէ: