Լրահոս
Իրավական
20:15
14.11.25
245

Սամվել Կարապետյանի գործով վճռաբեկի որոշումը հայտնվել է քննիչի մոտ, բայց փաստաբանները չեն ստացել

Կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանները «հերթական աննախադեպ աբսուրդն» են բացահայտել Կարապետյանի գործով: Փաստաբան Արամ Վարդևանյանը ստվերային իրավաբանության մասին է ահազանգում: Վարդևանյանը հայտարարում է՝ վճռաբեկ դատարանի որոշումն աննախադեպ արագությամբ հայտնվել է քննիչի մոտ, մինչդեռ պաշտպանական թիմը այդ փաստաթուղթը չի ստացել: Սա արվում է, որովհետև, ըստ Վարդևանյանի, գործարարին ամեն գնով կալանքի տակ պահելու հրահանգ կա: