Լրահոս
Քաղաքական
18:29
30.09.22
105

Սա ճակատամարտ է պատմական Ռուսաստանի համար․ Պուտին

Img default alt hy

Այժմ մենք պայքարում ենք այն բանի համար, որ հնարավոր չլինի ոչնչացնել ՌԴ մշակույթը պատմությունը, աա մեծ պատմական Ռուսաստանի համար մարտադաշտ է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա մարտադաշտ է մեր ժողովրդի, մեծ պատմական Ռուսաստանի, ապագա սերունդների, մեր երեխաների, թոռների ու ծոռների համար։ Մենք պետք է պաշտպանենք նրանց ստրկությունից, հրեշավոր փորձարկումներից (Արևմուտքի-խմբ․), որոնք ուղղված են նրանց գիտակցությունը և հոգիները խեղաթյուրելուն։

Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից» - ասել Է Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։