Լրահոս
Տարածաշրջան
17:19
11.07.22
141

Ռուսները 4 հրթիռ են արձակել Դոնեցկի շրջանի Դրուժովկա քաղաքի ուղղությամբ

 

Ռուսական զինուժը 4 հրթիռ է արձակել Դոնեցկի շրջանի Դրուժովկա քաղաքի ուղղությամբ, որը վերահսկվում է ուկրաինական զինուժի կողմից: Շրջանի նահանգապետի խոսքով՝ հրթիռակոծվել են «Աստրոն» առևտրի կենտրոնը, հիվանդանոցը, մշակութային կենտրոնը և մանկական խաղահրապարակը:

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ըստ Կիևի՝ ռուսները վերջին 1 օրում ավելի քան 30 հարված են հասցրել Դոնեցկի մարզի 15 բնակավայրի: