Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:27
15.07.22
118

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ճապոնացի պատգամավորների դեմ

Img default alt hy

Ռուսաստանը, ի պատասխան Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցների, անձնական պատժամիջոցներ է սահմանում Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 384 պատգամավորի նկատմամբ, նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

«Որոշում է կայացվել հուլիսի 14-ից արգելել մուտքը Ռուսաստան Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 384 անդամի, որոնք, հակառուսական ոչ բարեկամական դիրքորոշում որդեգրելով, ի թիվս այլ բաների անհիմն մեղադրանքներ են ներկայացնում մեր երկրի դեմ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։