Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:20
05.10.22
84

Ռուսաստանը Մյանմայի հետ քննարկում Է հեղուկացված բնական գազի մատակարարումները

Img default alt hy

Մոսկվան Մյանմայի հետ քննարկում Է երկիր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, ինչպես նաև ռուսաստանյան ընկերություններին երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը: «Ռուսաստանը և Մյանման նաև զարգացնում են փոխգորւծակցությունը Էներգետիկական ոլորտում:

Օրակարգում Մյանմային ռուսաստանյան Էներգակիրների մատակարարումների հարցերն են, ներառյալ նավթամթերքները և հեղուկացված բնական գազը: Մշակվում Է ռուսաստանյան ընկերություններին այս երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը»,-ասել Է դիվանագետը: Ավելի վաղ երկրի առաջնորդը՝ վարչապետ և Պետական վարչական խորհրդի ղեկավար Ման Աուն Խլայնը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Մյանման սկսել Է ռուսաստանյան նավթամթերքների գնումը, պատրաստ Է մատակարարման համար վճարել ռուբլով: