Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:07
03.10.22
153

Ռուսաստանը կարող է փորձարկել «Պոսեյդոն» միջուկային անօդաչուն. ՆԱՏՕ-ն զգուշանում է

ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ռուսական «Պոսեյդոն» միջուկային անօդաչուի հնարավոր փորձարկման մասին: Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզությունը վտանգի մասին խոսել է այն բանից հետո, երբ դեպի Կարայի ծով է սկսել շարժվել «Բելգորոդ» բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավը, որտեղ, ըստ ՆԱՏՕ-ի, կարող են տեղի ունենալ միջուկային անօդաչու սարքերի ենթադրյալ արձակումներ: